ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալիևն անպատիժ չպետք է մնա

Ալիևն անպատիժ չպետք է մնա
24.06.2023 | 07:47

Ադրբեջանի պարագլուխ Ալիեւը 2020 թվականից ի վեր միջազգային մասշտաբի ոճրագործ է և ամեն գնով պետք է հասնել նրան խստագույնս պատժելուն: Նրա ձեռնարկած եղկելի ու հրեշավոր քայլերը՝ Արցախի տոտալ ու տևական շրջափակման, սողացող էթնիկ զտման, ահաբեկչական բնույթի ամենօրյա քարոզչության և այլնի տեսքով, պարունակում են խոշոր ոճրագործության բոլոր այն հատկանիշները, որոնք արժանի են ահեղ դատաստանի: Նա ոճիր է գործում ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի, հետևաբար և՝ մարդկության դեմ:

Այսօր մեր իրավագետների ու իրավապաշտպանների համար, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը զուգահեռ, կարևորագույն խնդիր պետք է լինի Ալիևին ու նրա գործակիցներին միջազգային դատարան քարշ տալը և պատժի առավելագույնին հասնելը:

Դա հնարավոր է. նայեք, թե մոտ անցյալում, օրինակ, ինչեր տեղի ունեցան Բալկաններում ռազմական հանցագործների հետ:

Եվ այնպես չլինի, որ թշնամի հանցագործներին պատժելու հետ մեր արդարադատները զբաղվեն նաև իրենց իրավապաշտպան համարող հայկական որոշ օտարածառա պերսոնաներով, որոնք այս օրերին տարված են Արցախը Ադրբեջանին ենթարկելու քարոզչությամբ:

Ակնհայտորեն՝ նրանք Ալիեւի գործակիցներն են:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4827

Մեկնաբանություններ